

ԲԱՄՈՍ -ի պատմությունը…
ԲԱՄՈՍ-ը նոր անուն է տուրիզմի ոլորտում, սակայն այն հիմնված է ԱՐՏ PR ՍՊԸ-ի փորձառության վրա, որը 2014թ-ից ստեղծում և իրականացնում է մշակութային խոշորածավալ նախագծեր ու միջոցառումներ։ Այժմ այդ փորձառությունը տեղափոխել ենք տուրիզմի աշխարհ ու հենց դրա հիմնան վրա 2025թ-ի հունվարին ստեղծել ենք ԲԱՄՈՍ ապրանքանիշը, որպես տուրիստական գործակալություն:
ԲԱՄՈՍ-ը միավորել է ստեղծագործ մտածողությունը, հաղորդակցման դաշտում մեր փորձը և ճամփորդության հանդեպ անսպառ սերը՝ ձեզ համար ստեղծելու վառ, հագեցած ու հիշարժան ուղևորություններ։
«Բամոս» իսպաներից թարգմանվում է՝ «դե գնացի՜ք», որն համահունչ է մեր ընկերության փիլիսոփայությանը, մենք ճամփորդել սիրողներին ասում ենք․ Դե գնացի՜նք արկածներ որոնելու, կյանքը վայելելու, լիաթոք շնչելու, դե գնացի՜նք ծովեր, լեռներ ու ձորեր, հնավայրեր ու մեգապոլիսներ, պարզապես գնացի՜նք՝ կյանքը սիրելու :
* * *
Մեր պաշտոնական ապրանքային նշանն այստեղ՝ ( լոգոտիպ) http://bamos.am/public_html/logo.pdf
